Նադալի 900-րդ հաղթանակը

20:20   4 հունիսի, 2018

Իսպանացի Ռաֆայել Նադալը 900-րդ հաղթանակն է տարել կարիերայում: Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետը մրցել է գերմանացի Մաքսիմիլիան Մարտերերի հետ եւ առավելության է հասել 6:3, 6:2, 7:6 հաշվով:

32-ամյա Նադալը թենիսի նոր դարաշրջանում 5-րդն է, որին հաջողվում է այսպիսի նվաճում՝ Ջիմի Քոնորսից, Ռոջերդ Ֆեդերերից, Իվան Լենդլից եւ Գիլյեր Վիլասից հետո:

Նադալը 234 հաղթանակ է տարել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում եւ այդ ցուցանիշով հետ թողեց Քոնորսին՝ բարձրանալով երրորդ տեղ: Նադալին գերազանցում են Ֆեդերերը (332) եւ Նովակ Ջոկովիչը (244):

Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի ուղեգրի համար Նադալը կմրցի արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ, որը պայքարից դուրս է թողել հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։