Norway Chess. Կարլսենը պարտվեց, Արոնյանը կիսում է երկրորդ տեղը

23:56   3 հունիսի, 2018

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess սուպերմրցաշարի 6-րդ տուրում պարտություն կրեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը: Մրցակիցն ամերիկացի Ուեսլի Սոն էր, որը վաստակեց 3 միավոր եւ Լեւոն Արոնյանի հետ կիսում է երկրորդ տեղը: Հայկական շախմատի առաջատարը ոչ ոքի էր խաղացել ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Կարլսենը 3.5 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը:

Նախորդ տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, պարտվել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:

Հունիսի 4-ին մրցաշարում հանգստյան օր է:

6-րդ տուր

Ուեսլի Սո (2778, ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (2843, Նորվեգիա)՝ 1:0

Լեւոն Արոնյան (2764, Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (2822, ԱՄՆ)՝ 0.5:0.5

Հիկարու Նակամուրա (2769, ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2789, ԱՄՆ)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (2760, Հնդկաստան) - Շաքրիյար Մամեդյարով (2808, Ադրբեջան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 6 տուրից հետո. Կարլսեն՝ 3.5 միավոր, Սո, Արոնյան՝ 3-ական, Անանդ, Նակամուրա, Կարուանա, Մամեդյարով, Կարյակին՝ 2.5-ական, Վաշյե-Լագրավ՝ 2, Դին Լիրեն՝ 0 (չինացի շախմատիստը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է հետագա մասնակցությունից, նրա հետ պարտիաները ոչ ոքի ավարտած Նակումարան, Լագրավն ու Անանդը զրկվել են այդ կեսական միավորներից):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։