09:04 3 հունիսի, 2018Լոնդոնում ընթացող ֆուտբոլի չճանաչված երկրների աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Արեւմտյան Հայաստանի հավաքականը մրցել է Պենջաբի ֆուտբոլիստների հետ եւ հաղթել է 1:0 հաշվով Սլովակիայի «Նիտրայի» հարձակվող Վահագն Միլիտոսյանի գոլի շնորհիվ:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Արեւմտյան Հայաստանի թիմը 0:0 հաշվով էր ավարտել հանդիպումը Ճապոնիայի միավորված կորեացիների հավաքականի հետ:
Հունիսի 3-ին կայանալիք երրորդ տուրում հայ ֆուտբոլիստների մրցակիցը կլինի Կաբիլիայի թիմը:
Արեւմտյան Հայաստանը խմբի առաջատարն է:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.