«Նապոլիի» նախագահ․ Մերժել եմ «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը

14:50   2 հունիսի, 2018

Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտնել է, որ հրաժարվել է վաճառել թիմի կիսապաշտպան Ժորժինյոյին։

«Ես մերժել եմ «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը։ Նրանք Ժորժինյոյի համար առաջարկում էին 45 միլիոն եվրո և 5 միլիոն էլ բոնուսների տեսքով»,- ասել է նեապոլյան ակումբի նախագահը։

Դե Լաուրենտիսը նաև հայտնել է, որ չի խոչընդոտելու Մարեկ Համշիկի տրանսֆերին։ Սլովակ կիսապաշտպանը ցանկանում է կարիերան շարունակել Չինաստանում։

«Ինձ հետաքրքիր է, թե որքա՞ն գումար են նրան առաջարկելու»,- Դե Լաուրենտիսի խոսքն է փոխանցում Corriere dello Sport-ը։

Հիշեցնենք, որ «Նապոլին» առաջիկա մրցաշրջանից գլխավորելու է Կարլո Անչելոտին։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։