18:50 1 հունիսի, 2018Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան կարող է վերադառնալ «Բարսելոնա», հաղորդում է Diario Sport-ը։
Կատալոնական ակումբի առաջատարները ցանկանում են դիմել ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեունին, որպեսզի նա իրականացնի բրազիլական արմատներով իսպանացու տեղափոխությունը։
Տրանսֆերի կայացմանը կարող է նպաստել այն, որ «Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը ցանկանում է հրաժարվել մի շարք խաղացողներից, որոնց շարքում է նաև Ալկանտարան։
27-ամյա կիսապաշտպանը Գերմանիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 19 հանդիպման, դարձել է 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.