23:12 31 մայիսի, 2018Մյունխենի «Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը ցանկանում է մի շարք փոփոխություններ կատարել գերմանական ակումբում։
«Բավարիան» կարող է լքել միանգամից 5 ֆուտբոլիստ։ Ըստ Bild-ի՝ Խուան Բերնատը, Ժերոմ Բոատենգը (պաշտպաններ), Արտուրո Վիդալը, Տիագո Ալկանտարան (կիսապաշտպաններ) և Ռոբերտ Լևանդովսկին (հարձակվող) այդ ցանկում են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին», Մադրիդի «Ռեալը» և ՊՍԺ-ն։
Հիշեցնենք, որ 48-ամյա Կովաչը Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» է տեղափոխվել «Բավարիա», որի ղեկին փոխարինելու է Յուպ Հայնկեսին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.