15:30 31 մայիսի, 2018Զինեդին Զիդանը մամուլի ասուլիսում հայտարարել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու մասին։
«Այս թիմը պետք է շարունակի հաղթել։ «Ռեալին» անհրաժեշտ են փոփոխություններ, այլ մարզչական որոշումներ։ Շնորհակալ եմ ակումբի նախագահին այստեղ աշխատելու հնարավորություն տալու համար։ Շատ ուրախ եմ լինել այս պատմության մի մասը, ինչը հրաշալի է»,– Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։
Ֆրանսիացի մասնագետն Արքայական ակումբը գլխավորել էր 2016թ. հունվարին։ Այս ընթացքում նրա ղեկավարությամբ «Ռեալը» երեք անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, դարձավ Իսպանիայի չեմպիոն, սուպերգավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր եւ աշխարհի կրկնակի ակումբային չեմպիոն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.