«Լիվերպուլի» ֆիզոթերապևտը խոսել է Սալահի ապաքինման ժամկետների մասին

00:12   30 մայիսի, 2018

«Լիվերպուլի» ֆիզոթերապևտ Ռուբեն Պոնսը խոսել է անգլիական ակումբի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի ապաքինման ժամկետների մասին։ Եգիպտոսի հավաքականի հարձակվողը Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ժամանակ վնասել էր ուսը։ Նրա մասնակցությունը Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը հարցականի տակ է։

«Մոհամեդի վերականգնողական փուլը կտևի 3-ից 4 շաբաթ, բայց մենք կփորձենք հնարավորինս արագացնել այդ ժամկետները։ Երբ Սալահը ընկավ և չբարձրացավ, մենք հասկացանք, որ ամեն ինչ շատ լուրջ է, քանի որ նա մինչ այս երբեք չէր բողոքել ցավերից։ Հուսով ենք, որ նա կկարողանա մասնակցել ԱԱ-ին»,- Պոնսի խոսքն է փոխանցում Marca-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սալահը մեկնել է Իսպանիա։ 25-ամյա ֆուտբոլիստը այնտեղ է շարունակելու վերականգնողական փուլը։

ԱԱ-2018-ի խմբային փուլում Եգիպտոսի մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Ուրուգվայի և Սաուդյան Արաբիայի հավաքականները։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.