22:12 29 մայիսի, 2018Ռուսաստանի երկրորդ դիվիոնի առաջնության վերջին տուրում Մոսկվայի «Արարատը» տանը պարտվեց «Զորկիին» (0։2)։
«Արարատը» գրավեց առաջին տեղը և նվաճեց Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ուղեգիր, սակայն ակումբի ղեկավարության որոշմամբ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Հայաստանի առաջնությունում։

Վերջին խաղից հետո «Արարատի» ֆուտբոլիստները հրաժեշտ տվեցին երկրպագուներին, իսկ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Մակսիմ Բուկատկինը, խոսելով ակումբի ապագայի մասին, տվեց պոետիկ պատասխաններ։
Ռուսաստանի առաջնությունից հեռանալը մեկնաբանեց նաև «Արարատի» ավագ Իրակլի Կվեկվեսկիրին։

«Հասկանալի է, որ այս նորությունը մեզ համար սարսափելի էր․ մենք եկանք այստեղ, որպեսզի դուրս գանք առաջին դիվիզիոն, և թիմը արեց դա։ Բայց սա կյանք է։ Կարևոր է, որ արժանապատվորեն կատարեցինք մեր աշխատանքը, բոլորը տեսան, որ արժանի էինք այս հաղթանակին։ Շատ ցավալի է, որ հանդես չենք գալու Ռուսաստանի առաջին դիվիզիոնում, քանի որ վստահ եմ՝ «Արարատ» (Մոսկվա) նախագիծը մեծ ապագա ուներ»,- թիմի ավագի խոսքն է փոխանցում «Արարատի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Ավան-Ակադեմիան» վերանվանվել է «Արարատ-Մոսկվայի» և ստացել է Բարձրագույն խմբում հանդես գալու արտոնագիր։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.