11:25 29 մայիսի, 2018Անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը սկսել է վերականգնողական փուլը: Մայիսի 29-ին Եգիպտոսի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Իսպանիա, որտեղ կանցնի վերականգնողական կուրս, հայտնում է Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Դրանից հետո Սալահը կմեկնի Կահիրե, որտեղ կմիանա աշխարհի առաջնությանը պատրաստվող Եգիպտոսի հավաքականին:
Հիշեցնենք, որ եգիպտացի հարձակվողն ուսի վնասվածք էր ստացել Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում (1:3), որում փոխարինվել էր առաջին խաղակեսում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.