Հայաստան - Մալթա. Բուքմեյքերների կարծիքը

09:10   29 մայիսի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 29-ին Ավստրիայում ընկերական հանդիպում կանցկացնի Մալթայի հետ:

Bet365 բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում հայկական թիմին, որի հաղթանակը գնահատում է 1.4 գործակցով: Մալթայի հավաքականի հաղթանակը ստացել է 9.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.20:

Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին:

ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանը 98-րդն է, իսկ Մալթան 185-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ դա կլինի Հայաստանի հավաքականի մեկնարկային հանդիպումը թիմի գլխավոր մարզիչի պաշտոնին վերադարձած Վարդանի Մինասյանի նշանակումից հետո: Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականն Ավստրիայում ընկերական խաղ է անցկացնելու նաեւ Մոլդովայի հետ:

Հայաստանի հավաքականը նախորդ 2 ընկերական խաղերն անցկացրել է մարտ ամսին՝ Երեւանում գոլազուրկ ոչ ոքի խաղալով Էստոնիայի հետ եւ պարտվելով Լիտվային (0:1):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։