20:50 5 օգոստոսի, 2012Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը բրոնզե մեդալ նվաճեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի ծանրամարտի կանանց +75 կգ քաշային կարգի մրցաշարում: Սա Հայաստանի պատվիրակության առաջին մեդալն է 30-րդ Օլիմպիական խաղերում:
Պոկում վարժությունում Հռիփսիմեն 128 կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 166 կգ եւ, երկամարտում հավաքելով 294 կգ, զբաղեցրեց երրորդ տեղը:







The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.