Հայաստանի հավաքականի նորեկ Մոնրո Արարատի պարը

20:20   28 մայիսի, 2018

Հայաստանի հավաքականի նորեկ, Կոլումբիայի «Բոյակա Չիկոյի» պաշտպան Ժորդի Ժոաո Մոնրո Արարատը վատ չի պարում։ 22-ամյա ֆուտբոլիստի պարային կատարումից մեկ հատված Ինստագրամում հրապարակել Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը։

Հայաստանի հավաքականում առաջին մարզումից հետո Մոնրո Արարատն ասել էր հետևյալը․ «Հայաստանի հավաքական հրավերս անակնկալ էր, մտածում էի, որ Կոլումբիայի հավաքականից կարող է հրավեր ստանամ։ Սա ինձ համար նոր հնարավորություն է, և ես պատրաստ եմ»։

Վարդան Մինասյանի գլխավորած Հայաստանի հավաքականը մայիսի 27-ին մեկնել է Ավստրիա, որտեղ ընկերական հանդիպումներ կանցկացի Մալթայի (մայիսի 29) և Մոլդովայի (հունիսի 4) հավաքականների հետ։

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.