Altibox Norway Chess. Լեւոն Արոնյանը կայծակնային խաղում կիսել է վերջին տեղը

20:48   27 մայիսի, 2018

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած Altibox Norway Chess մրցաշարի կայծակնային խաղի մրցման 9 տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վաստակել է 3 միավոր եւ չինացի Դին Լիրենի հետ կիսել է նախավերջին եւ վերջին տեղերը:

Արոնյանը սպիտակներով հաղթել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, սեւերով՝ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, սեւերով ոչ ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի եւ Դին Լիրենի հետ: Հայ գրոսմայստերը պարտվել է ամերիկացի Հիկարու Նակամուրային, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, հնդիկ Վիշվանաթան Անանդին եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանային:

Հաղթել է Ուեսլի Սոն, որը վաստակել է 6 միավոր եւ միանձնյա գրավել է առաջին տեղը:

Մայիսի 28-ին կմեկնարկի դասական շախմատի մրցաշարը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.