14:51 27 մայիսի, 2018Հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում կանցկացվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ Արևելյան Եվրոպայում առաջին անգամ: Հանդիպումները կընդունեն Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կազանի, Սոչիի, Նիժնի Նովգորոդի, Սամարայի, Ռոստովի, Եկատերինբուրգի, Կալինինգրադի, Վոլգոգրադի եւ Սարանսկի 12 ստադիոններ:
NEWS.am Sport-ի թղթակիցն այս օրերին գտնվում էր Ռոստովում եւ այցելել է «Ռոստով Արենա» ստադիոնը, որը կընդունի աշխարհի առաջնության խաղերը: Ստադիոնը Դոն գետի ձախ ափին է: Կառուցվել է 2018թ. աշխարհի առաջնության համար: Շինարարությունը մեկնարկել էր 2012 թվականին եւ ավարտվել այս տարի:
«Ռոստով Արենան» նախատեսված է 38 հազար երկրպագուների համար, սակայն աշխարհի առաջնության օրերին կընդունի մինչեւ 45 հազար հանդիսատես: Այն բազմաֆունկցիոնալ համալիր է եւ հետագայում դառնալու է քաղաքի ձախափնյա հատվածի առանձնահատուկ նշանակության կառույցներից: «Ռոստով Արենան» կլինի «Ռոստով» ֆուտբոլային ակումբի ստադիոնը:
Ռոստովը կընդունի Աշխարհի առաջնության խմբային փուլի 4 հանդիպում. Բրազիլիա - Շվեցարիա (E խումբ), Ուրուգվայ - Սաուդյան Արաբիա (A խումբ), Հարավային Կորեա - Մեքսիկա (F խումբ) եւ Իսլանդիա - Խորվաթիա (D խումբ), նաեւ 1/8 եզրափակիչի մեկ խաղ, որտեղ կհանդիպեն G եւ H խմբերի հաղթողները:
«Ռոստով Արենան» դեռեւս լիարժեք պատրաստ չէ: Այստեղ դեռ շարունակվում են շինաշխատանքները:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.