19:40 5 օգոստոսի, 2012«Արսենը հրաշալի մարզավիճակում է: Հիմա Արսենը սպասում է իր ելույթին, մենք՝ եւս: Բոլորս սպասում ենք ոսկե մեդալի»։ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ադրբեջանցի Էմին Ահմադովին կիսաեզրափակիչում 5։0 հաշվով հաղթելուց հետո հայտարարեց Արսեն Ջուլֆալակյանի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը, որը լոնդոնյան մարզապալատում հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ օլիմպիական մրցագորգ դուրս բերեց 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանին։
«Սա մեր հաղթանակն է, մեր ազգի հաղթանակը: Արսեն այս պահին իրեն շատ լավ է զգում, հոգնած չէ, ոչ մի վնասվածք եւ ցավ չունի: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր ազգին ուրախացնենք: Ադրբեջանցուն հաղթելը, երեք միավորանոց հնարքը արդեն հուշեց հաղթանակի մասին: Մենք սպասում էինք Արսենից այս հաղթանակը, ուղղակի ժամանակից շուտ չենք ուզում խոսել: Արսենը հրաշալի մարզավիճակում է: Հիմա Արսենը սպասում է իր ելույթին, մենք՝ եւս: Բոլորս սպասում ենք ոսկե մեդալին, միայն թե Աստծուց առաջ չընկնենք: Աստված մեզ հետ: Այստեղ չի թույլատրվում խոսել, բայց այնքան ուրախ ենք, որ այդ կանոններն էլ ենք խախտում: Մնացածը եզրափակիչից հետո»,- ասաց Սամվել Գեւորգյանը։
Եզրափակիչում Արսեն Ջուլֆալակյանի մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Ռոման Վլասովը։ Եզրափակիչը տեղի կունենա Երեւանի ժամանակով 22։48-ին։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.