Գոռ Երիցյանը հաղթեց տեխնիկական նոկաուտով (NEWS.am Sport Live)

19:58   26 մայիսի, 2018

Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Երիցյանը բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ Մոսկվայում մասնակցեց Punch boxing promotion-ի կազմակերպած բռնցքամարտի երեկոյին եւ 6-րդ հաղթանակը (6 մենամարտերում) տարավ պրոֆեսիոնալ բռցնքամարտում:

NEWS.am Sport-ը Մոսկվայից ներկայացրեց մենամարտի " https:="" www="" facebook="" com="" plugins="" video="" php="" width="560" height="315" style="border: none; overflow: hidden;" scrolling="no" frameborder="0" allowtransparency="true" allowfullscreen="allowfullscreen">ուղիղ հեռարձակումն ու մեկնաբանություններ պայքարից հետո:

Գոռ Երիցյանի մրցակիցը ռուսաստանցի Ալեքսեյ Տուխտանովն էր, որը առաջին ռաունդում ստացավ քթի վնասվածք եւ մրցավարները գրանցեցին տեխնիկական նոկաուտ: Մենամարտը կիսամիջին քաշային կարգում (66,5 կգ) էր:

Հիշեցնենք, որ օրեր առաջ պրոֆեսիոնալ ռինգում հերթական հաղթանակներն էին տարել Արամ Ավագյանը եւ Նարեկ Աբգարյանը: Ավագյանը նվաճել էր WBC International Silver գոտին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։