«Ռեալ» - «Լիվերպուլ». Բուքմեյքերների կանխատեսումը

13:39   26 մայիսի, 2018

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում բուքմեյքերների կարծիքով, որոշակի առավելություն կունենա նախորդ երկու մրցաշրջանների գավաթակիր Մադրիդի «Ռեալը»: Անգլիական «Լիվերպուլի» հետ դիմակայությունում ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է միջինը 2.10 գործակցով: Ոչ ոքին ունի 3.80 գործակից: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորախ «Լիվերպուլի» հաղթանակի գործակիծը 3.20 է:

Զինեդին Զիդանի գլխավորությամբ արքայական ակումբը երրորդ անգամ անընդմեջ կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում (16-րդ եզրափակիչն է)։ Ֆրանսիացի մասագետի համար նախորդ 2 եզրափակիչները հաղթական էին։ «Ռեալը» հնարավորություն ունի 13-րդ անգամ հաղթել այս մրցաշարում։

«Լիվերպուլի» համար Ուկրաինայի մայրաքաղաքում կայանալիք եզրափակիչը 8-րդն է։ Անգլիական ակումբը մրցաշարի հնգակի հաղթող է։ Նախորդ անգամ «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել 2005 թվականի մայիսի 25-ին, երբ Ստամբուլում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Միլանին»։ 2 տարի անց (2007-ին)  «Լիվերպուլը» կրկին եզրափակիչում էր, սակայն պարտվեց նույն «Միլանին» (1:2)։

Մինչ այս, թիմերը հանդիպել են 5 անգամ։ Այդ խաղերից մեկը 1981 թվականի եզրափակիչն է, որում «Լիվերպուլը» հաղթեց Ալան Քենեդիի միակ գոլի շնորհիվ։ Բացի այդ Չեմպիոնների լիգայի 2008/09 խաղարկության 1/8 եզրափակիչում անգլիական ակումբը պայքարից դուրս թողեց «Ռեալին» (ընդհանուր 5։0 հաշվով)։ 2014/15 մրցաշրջանի խմբային փուլում մադիդյան ակումբը 2 անգամ կարողացավ հաղթել Բրենդան Ռոջերսի գլխավորած «Լիվերպուլին»։

Մայիսի 26-ին Կիեւում կայանալիք «Ռեալ» - «Լիվերպուլ» եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։