«Արսենալը» հետաքրքրված է Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստով

13:20   26 մայիսի, 2018

Գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ, որոնց թվում է Լոնդոնի «Արսենալը»։

«Լայպցիգը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստին։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին, նա տարեկան վաստակում է 3․9 միլիոն եվրո։

Սակայն Expressen-ը հայտնում է, որ գերմանական ակումբը, որը հաջորդ մրցաշրջանում խաղալու է Եվրոպայի լիգայում, պատրաստ է Ֆորսբերգի տեղափոխությունը քննարկել, եթե լինի 54 միլիոն եվրոյի առաջարկ։

Ֆորսբերգը ավարտված մրցաշրջանում մասնակցել է 21 հանդիպման, դարձել է 2 գոլի հեղինակ, նա նույնքան անգամ էլ կատարել է արդյունավետ փոխանցում։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։