Լոնդոն-2012. Արսեն Ջուլֆալակյանը տապալեց ադրբեջանցի Ահմադովին. Հայաստանն ապահովեց արծաթե մեդալը

19:17   5 օգոստոսի, 2012

Արսեն Ջուլֆալակյանը եզրափակիչում է։ Նա ապահովեց արծաթե մեդալ Հայաստանի համար։ 30-րդ Օլիմպիական խաղերի ծրագրով հունահռոմեական ըմբշամարտի 74 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Արսեն Ջուլֆալակյանի մրցակիցն ադրբեջանցի Էմին Ահմադովն էր, որը քառորդ եզրափակիչում 3։1 հաշվով հաղթել էր վրացի Զուրաբի Դաթունաշվիլիին։ Առաջին մրցափուլում Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց մեկ արդյունավետ գլորումով՝ 1։0։ Երկրորդ մրցափուլում եւս Արսեն Ջուլֆալակյանը երեք միավորանոց հնար կատարեց։ Հրեց ադրբեջանցուն մրցագորգից։ Ահմադովը սկսեց գլխով հարվածներ կատարել։ Զգուշացում ստացավ։ Արսենը հաղթանակ տարավ 5։0 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ։ Չեմպիոնի տիտղոսի համար Արսեն Ջուլֆալակյանի կգոտեմարտի աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի որդին՝ Արսենը տպավորիչ հաղթանակ էր տարել բելառուս Ալեքսանդր Կիկինիուի նկատմամբ 2։0, 1։0 հաշվով։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.