Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. «Ռեալի» վերադարձրած տոմսերը վաճառվում են Կիեւում

14:19   25 մայիսի, 2018

Մադրիդի «Ռեալը» վերադարձել է անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հանդիպման 1000 տոմսեր, որոնք վաճառքի են հանվել Կիեւում, հաղորդում է AFP-ը:

Արքայական ակումբը չի կարողացել վաճառել տոմսերը, քանի որ թիմի երկրպագուները չեն ցանկանում Կիեւ մեկնել Ուկրաինայի մայրաքաղաքում հյուրանոցների գների կտրուկ թանկացման պատճառով:

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն ավելի վաղ հայտնել է, որ անվտանգության նկատառումներով «Ռեալի» երկրպագուների տրիբունայում նախատեսված տոմսերը չեն վաճառվի «Լիվերպուլի» ֆանատներին: Այդ տոմսերը Կիեւից կարող են գտնել ուկրաինացի երկրպագուներ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 26-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22։45-ին։  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։