«Մոնակոյի» փոխնախագահ. «Ռեալը» 180 միլիոն առաջարկեց Մբապեի համար, սակայն նա ընտրեց ՊՍԺ-ն

13:14   25 մայիսի, 2018

«Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլեւը պատմել է, որ Մադրիդի «Ռեալը» 2017-ի ամռանը ցանկացել է ձեռք բերել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, որը տեղափոխվել է ՊՍԺ:

«Հիշում եմ, թե ինչպես դա տեղի ունեցավ: Մեր մարզման ժամանակ ինձ զանգեցին «Ռեալից» եւ ասացին, որ ակումբը պատրաստ է 180 միլիոն եվրո վճարել Մբապեի համար: Ես Մբապեին ասացի, որ ստացել ենք առաջարկ, որից չի կարելի հրաժարվել: Դա նրա երազանքի ակումբն էր: Նրան խորհուրդ տվեցի լավ մտածել եւ պատասխանել:  Արդյունքում՝ Մբապեն ընտրեց ՊՍԺ-ն: Մենք ոչինչ չորոշեցինք նրա փոխարեն: Կիլիանն ասաց, որ ցանկանում է տեղափոխվել Փարիզ»,- Վադիմ Վասիլեւի խոսքը մեջբերում է «Canal+»-ը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն այս մրցաշրջանում վարձակալել էր Մբապեին, իսկ այս ամռանը պետք է 180 միլիոն եվրո վճարի նրա տրանսֆերի համար: Ֆրանսիայի ավարտված առաջնությունում 19-ամյա հարձակվողը մասնակցել է 28 խաղի եւ դարձել 13 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։