Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ․ Չեմպիոնների լիգայում հայտնվելը բարդ կլինի, Հայաստանի առաջնությունը թույլերի շարքում չէ

18:25   25 մայիսի, 2018

Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Մակսիմ Բուկատկինը խոսել է այն նորության մասին, ըստ որի՝ թիմը մրցելույթները շարունակելու է Հայաստանի առաջնությունում։ Մոսկովյան «Արարատը» հաղթել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում։

«Անկեղծ ասած՝ անսպաելի էր։ Բայց մենք հասկանում ենք իրադրությունը։ Խաղացողները այս մրցաշրջանում ամեն ինչ արեցին, որ թիմը խաղա առաջին դիվիզիոնում։ Շնորհակալ ենք ակումբին, որ հնարավորություն տվեց այս մեծ ֆուտբոլային ընտանիքի մասը կազմել։ Եթե ակումբը գնում է, ուրեմն պատճառներ կան։ Տա Աստված, որ թիմը հաղթահարի իր առջև դրված խնդիրները և հայտնվի Չեմպիոնների լիգայում։ Կարող եմ միայն հաջողություն մաղթել։

Ես մնում եմ Մոսկվայում։ Առաջնության ավարտին դեռ մեկ խաղ կա, հետո կմտածեմ հետագայի մասին։ Թիմի շատ ֆուտբոլիստներ ևս ցանկանում են մնալ այստեղ։

Միանշանակ գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայում խաղալն է։ «Արարատը» միանգամից կխաղա Բարձրագույն խմբում, սակայն Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելը բարդ կլինի․ Հայաստանի առաջնությունը թույլերի շարքում չէ»,- 32-ամյա մասնագետի խոսքն է փոխանցում life.ru-ն։

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին խմբում հանդես եկող «Ավան-Ակադեմիան» անվանափոխվել է  «Արարատ-Մոսկվա», որը արտոնագիր է ստացել և 2018/19 մրցաշրջանում կխաղա Բարձրագույն խմբում։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։