ԱԱ-2018-ում «Մանչեսթեր Սիթին» կունենա ռեկորդային քանակով ներկայացուցիչ

21:52   24 մայիսի, 2018

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ռեկորդային քանակով ներկայացուցիչ կունենա Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում։

Խոսեպ Գվարդիոլայի թիմից մունդիալին կմասնակցի 17 ֆուտբոլիստ. Էդերսոնը, Դանիլոն, Ֆերնանդինյոն, Գաբրիել Ժեզուսը (բոլորը՝ Բրազիլիա), Ֆաբիան Դելֆը, Ջոն Սթոունզը, Կայլ Ուոլկերը, Ռահիմ Ստերլինգը (բոլորը՝ Անգլիա), Իլկայ Գյունդոգանը, Լերոյ Սանեն (երկուսն էլ՝ Գերմանիա), Նիկոլաս Օտամենդին, Սերխիո Ագուերոն (երկուսն էլ՝ Արգենտինա), Վենսան Կոմպանին, Կևին Դե Բրույնեն (երկուսն էլ՝ Բելգիա), Բեռնարդու Սիլվան (Պորտուգալիա), Դավիդ Սիլվան (Իսպանիա) և Բենջամին Մենդին (Ֆրանսիա)։

ԱԱ-2018-ում Մադրիդի «Ռեալը» ունենալու է 16 ներկայացուցիչ, ինչը կլիներ ռեկորդային, եթե «Մանչեսթեր Սիթին» չունենար նման ցուցանիշ։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:

 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։