Նեյմարի վերականգնումն ընթանում է սպասվածից արագ

14:22   24 մայիսի, 2018

Բրազիլիայի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ֆաբիո Մեսհերեջանը պատմել է, թե ինչպես է ընթանում ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի վերականգնման փուլը։ 

«Նեյմարի վարականգնումը լավ է ընթանում։ Նա շատ լուրջ է տրամադրված։ Չենք կարող ասել, թե ինչ մարզավիճակ կհավաքի ֆուտբոլիստը, սակայն նրա վերականգնողական փուլն ընթանում է սպասվածից արագ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Globo Esporte-ը։

Այս օրերին Նեյմարը մարզվում է Բրազիլիայի հավաքականի ճամբարում։ 26-ամյա բրազիլացին վերականգնվում է ոտնաթաթի վնասվածքից, որը ստացել է փետրվարի 25-ին կայացած «Մարսելի» դեմ Ֆրանսիայի առաջնության խաղում (3:0): Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 30 խաղի, դարձել 29 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։