Հայաստանի պատանեկան հավաքականը ոչ ոքի խաղաց վրացիների հետ

12:59   24 մայիսի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը մայիսի 24-ին երկրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել Վրաստանի թիմի հետ։ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ Հայկական թիմից հաշիվը 21-րդ րոպեին բացել Դենիս Իսմայելին, իսկ հյուրերի պատասխան գոլը 38-րդ րոպեին խփել է Թոռնիկե Մորչիլաձեն, հայտնում է ՀՖՖ կայքը։

 Հայաստանի Մ-16 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով․ 

1․ Թելման Մովսեսով, 8. Կարեն Նալբանդյան (18. Ռոբերտ Բաղրամյան, 62), 19. Վազգեն Սարիբեկյան (3. Արսեն Գալստյան, 68), 2. Ստյոպա Մկրտչյան, 5. Ստեփան Սահրադյան (15. Լևոն Դարբինյան, 62), 7. Ավետիս Ավետիսյան (14. Սամվել Խանումյան, 76), 9. Դենիս Իսմայելի, 20. Վարդ Մուսիկյան (6. Արթուր Մելիքյան, 41), 21. Ռուբեն Կարագուլյան (13. Գևորգ Արաբյան, 41), 22. Ռոման Միքայելյան (10. Նարեկ Ալավերդյան, 41), 23. Դարոն Գերի Իսկենդերյան (11. Գևորգ Տարախչյան, 62)

Հիշեցնենք, որ այս թիմերը մրցել էին նաեւ մայիսի 22-ին, երբ 3:1 հաշվով հաղթել էր Հայաստանի Մ-16 հավաքականը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։