15 տարի «Շախտյորում» անցկացրած Դարիո Սրնան հեռանում է ակումբից

11:14   24 մայիսի, 2018

Դոնեցկի «Շախտյորի» ավագ Դարիո Սրնան հայտարարել է ուկրաինական ակումբից հեռանալու մասին: Խորվաթիայի հավաքականի նախկին պաշտպանը 2003 թվականից է խաղում «Շախտյորում», որի հետ 9 անգամ դարձել է Ուկրաինայի չեմպիոն:

«Ուկրաինայում ինձ համար կա միայն մեկ ակումբ՝ «Շախտյորը»: Այդ պատճառով կարիերաս կշարունակեմ այլ երկրում»,- 36-ամյա Սրնայի խոսքը մեջբերում է Sportske Novosti-ն:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Դարիո Սրնան կես տարով որակազրվել էր դոպինգ օգտագործելու համար: Նրա որակազրկման ժամկետը կլրանա օգոստոսի 22-ին: Սպասվում է, որ խորվաթ ֆուտբոլիստը տեղափոխվելու է թուրքական «Բեշիկթաշ»:

Խորվաթիայի հավաքականի կազմում Սրնան 2002-2016-ը մասնակցել է 134 խաղի եւ խփել 22 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։