Աֆրիկյան թերթը «ծաղրել» է Պոգբային (ֆոտո)

11:45   24 մայիսի, 2018

Աֆրիկյան The Standard Digital թերթը սկանդալային լուսանկարով է ներկայացրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային:

Թերթը հրապարակել է «Պոգբայի ապագան նրա ձեռքում» է վերնագրով հոգված, որի լուսանկարը դարձել է քննարկման առիթ:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի ընթացքում Պոգբայի ու «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հարաբերությունները սրվել էին, ինչի պատճառով ֆրանսիացին ոչ միշտ էր հայտնվում մեկնարկային կազմում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։