Կրիշտիանու Ռոնալդու․ «Ռեալը» ուժեղ է «Լիվերպուլից»

20:50   22 մայիսի, 2018

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասին։ Պորտուգալիայի հավաքականի առաջատարը նմանություններ է գտել «Լիվերպուլի» և «Ռեալի» միջև։ 33-ամյա ֆուտբոլիստն ասել է, որ անգլիական ակումբը նման է 2014/15 մրցաշրջանի Արքայական թիմին։

«Այն ժամանակ մենք նույնպես առջևի գծում ունեինք արագ հարձակվողներ։ Կարծում եմ, որ «Ռեալը» ուժեղ է «Լիվերպուլից», ուղղակի պետք է դա ցույց տանք խաղադաշտում։

Մրցաշարերի եզրափակիչները միշտ էլ յուրահատուկ են, կապ չունի, թե ում հետ ես խաղում։ Մեզ համար հեշտ չի լինելու․ «Լիվերպուլը» արժանիորեն է դուրս եկել եզրափակիչ»,- Ռոնալդուի խոսքն է փոխանցում Marca-ն։

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Լիվերպուլ» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին Կիևում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։