Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթեց Վրաստանին

19:51   22 մայիսի, 2018

Մայիսի 22-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Վրաստանի Մ-16 հավաքականների միջև առաջին ընկերական հանդիպումը: Հայաստանի Մ-16 ընտրանին հաղթեց 3:1 հաշվով: Արգենտինացի գլխավոր մարզիչ Գաբրիել Դարիո դի Նոյայի ընտրանու կազմում աչքի ընկան Նարեկ Ալավերդյանը, Գևորգ Տարախչյանը և  Վրեժ Չիլոյանը, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Վրաստանի հետ հաջորդ ընկերական հանդիպումը տեղի կունենա մայիսի 24-ին ժամը 11:00-ին (ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում):

Հայաստանի Մ-16 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

1․ Թելման Մովսեսով, 3. Արսեն Գալստյան, 6. Արթուր Մելիքյան (2. Ստյոպա Մկրտչյան, 70), 8. Կարեն Նալբանդյան (16. Վրեժ Չիլոյան, 46), 10. Նարեկ Ալավերդյան (23. Դարոն Գերի Իսկենդերյան, 67), 11. Գևորգ Տարախչյան (9. Դենիս Իսմայելի, 67), 13. Գևորգ Արաբյան, 14. Սամվել Խանումյան, 15. Լևոն Դարբինյան (4. Հրանտ Գալստյան, 61), 18. Ռոբերտ Բաղրամյան (15. Ստեփան Սահրադյան, 61) 19. Վազգեն Սարիբեկյան (7. Ավետիս Ավետիսյան, 46)։

Պահեստայիններ՝ 12. Լևոն Տեր-Մինասյան, 20. Վարդ Մուսիկյան, 21. Ռուբեն Կարագուլյան, 22. Ռոման Միքայելյան։  

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։