Հոլանդիայի Էրեդիվիզիայի ուղեգրի փլեյ-օֆֆում «Էմենը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Նորայր Ասլանյանը, 2 խաղերի արդյունքում հաղթել է Ռոտերդամի «Սպարտային» (0:0, 3:1) և հաջորդ մրցաշրջանում կխաղա ուժեղագույնների խմբում։
2 խաղերում էր Ասլանյանը եղել է հայտացուցակում, սակայն փոխարինման դուրս չի եկել։
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ասլանյանը նշել է, որ ապագայի հարցում դեռ չի կողմնորոշվել։
«Հայտնի չէ արդյո՞ք կմնամ «Էմենում», թե ոչ։ Դա մի քանի հանգամանքից է կախված։ Պայմանագիրս ակումբի հետ ավարտվում է։ Մոտ ապագայում ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է Ասլանյանը։
Ավարտված մրցաշրջանում Հոլանդիայի առաջին դիվիզիոնում Ասլանյանը 7 խաղում խփել է մեկ գոլ։ Մրցաշրջանի առաջին հատվածում կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Ալաշկերտում»։
Ավելի վաղ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում կիսապաշտպանը պատմել էր, որ ցանկանում է վերադառնալ Հայաստանի հավաքական։
Սամվել Սուքիասյան
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։