«Արսենալը» ներկայացրել է նոր խաղաշապիկը, փոխվել են խաղացողների համարները (ֆոտո)  

18:25   22 մայիսի, 2018

Լոնդոնի «Արսենալը» ներկայացրել է 2018/19 մրցաշրջանի համար նախատեսված տնային խաղաշապիկը, որը Puma ընկերության արտադրանքն է։

Լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստներից խաղային համարները փոխել են Պետեր Չեխը (33-ի փոխարեն՝ 1), Գրանիտ Ջական (29-ի փոխարեն՝ 34), Էկտոր Բելերինը (24-ի փոխարեն՝ 2) և Մոհամեդ Էլնենին (35-ի փոխարեն՝ 4), տեղեկացնում է թիմի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալում» խաղում է 7 համարով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։