Աթլետիկայի Հայաստանի չեմպիոնները

16:50   22 մայիսի, 2018

Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է աթլետիկայի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, Արտաշատի և Արցախի շուրջ 115 մարզիկներ: 

Կանանց մրցապայքարում, ըստ մրցաձևերի, Հայաստանի չեմպիոն են դարձել 100 մ վազք՝ Գայանե Չիլոյանը (12.07), 100 մ արգելավազք` Մելինե Ադամյանը (16.11), 200 մ վազք՝ Գայանե Չիլոյանը (25.15), 400 մ վազք՝ Գայանե Չիլոյանը (55.85), 800 մ վազք՝ Լիլիթ Հարությունյանը (2.19.39), 1500 մ վազք՝ Էլլադա Ալավերդյանը (4.56.38), հեռացատկ՝ Յանա Աբրահամյանը (5.46), եռացատկ՝ Մարիետա Մինասյանը (12.36), գնդի հրում՝ Ժաննա Շահնազարյանը (10.61), մուրճի նետում՝ Ժաննա Շահնազարյանը (49.46), նիզակի նետում՝ Մարիամ Մկրտչյանը (34.64), սկավառակի նետում՝ Ժաննա Շահնազարյանը (31.80) և 4x100 փոխանցավազք վարժությունում Երևանի աթլետիկայի օլիմպիական մարզադպրոցի թիմը (51.90), իսկ 4x400 փոխանցավազքում՝ Վանաձորի աթլետիկայի օլիմպիական մարզադպրոցի թիմը (4.09.07):

Տղամարդկանց մրցապայքարում չեմպիոններ են դարձել՝ 100 մ վազք՝ Ռաֆայել Պետրոսյանը (11.47), 200 մ վազք՝ Ռազմիկ Մկրտչյանը (22.30), 400 մ վազք՝ Նարեկ Ղուկասյանը(49.64), 400 մ արգելավազք` Նարեկ Ղուկասյանը (57.19), 800 մ վազք՝ Ռոման Ալեքսանյանը(1.55.61), 1500 մ վազք՝ Երվանդ Մկրտչյանը (3.52.90), 3000 մ վազք՝ Երվանդ Մկրտչյանը (8.33.74), հեռացատկ՝ Արտակ Համբարձումյանը (7.42), եռացատկ՝ Լևոն Աղասյանը (16.65), գնդի հրում՝ Մանուկ Մանուկյանը (15.99), նիզակի նետում՝ Մելիք Ջանոյանը (60.18), սկավառակի նետում՝ Մանուկ Մանուկյանը (50.80), 4x100 փոխանցավազք` Գյումրի քաղաքի մարզադպրոցի թիմը (44.54) և 4x400 փոխանցավազք՝ Գյումրու Ռ. Էմմիյանի անվան մարզադպրոցի թիմը (3.34.59): 

Առաջնության արդյունքներով կձևավորվեն Հայաստանի հավաքականները, որոնք կմասնակցեն փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը և մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, հայտնում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։