Թոմաս Տուխելի նշանակումից հետո Նեյմարը որոշել է մնալ ՊՍԺ-ում

14:29   22 մայիսի, 2018

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը որոշել է մնալ ֆրանսիական ՊՍԺ-ում։

AS-ի համաձայն՝ 26-ամյա բրազիլացին նման որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում Թոմաս Տուխելի նշանակումից հետո։ Նեյմարը հետաքրքրված է գերմանացի մասնագետի հետ աշխատանքով։

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը ՊՍԺ-ում փոխարինել է իսպանացի Ունաի Էմերիին: Գերմանացի մասնագետի նախորդ ակումբը եղել է Դորտմունդի «Բորուսիան», որը նա գլխավորել է 2015-2017-ը: Այս մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 30 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։