Իբրահիմովիչը կարմիր քարտ է ստացել մրցակցին հարվածելու համար

10:26   22 մայիսի, 2018

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» նորեկ Զլատան Իբրահիմովիչը կարմիր քարտ է ստացել «Մոնրեալի» դեմ MLS-ի խաղում: Առաջին խաղակեսի վերջնամասում շվեդ 36-ամյա հարձակվողը թիկունքից հարվածել է մրցակցի գլխին եւ հեռացվել դաշտից: Զլատանին դուր չի եկել, որ մրցակիցը կանգնել է իր ոտքին:

Այդ խաղում «Լոս Անջելես Գելաքսին» հաղթել է նվազագույն հաշվով՝ հաղթական գոլը խփելով 75-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ «Հյուսթոնի» դեմ խաղում եւս Իբրահիմովիչը հարվածել էր մրցակցին, սակայն մնացել էր անպատիժ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։