Նաինգոլանը հեռացավ Բելգիայի հավաքականից

23:15   21 մայիսի, 2018

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը հայտարարել է, որ դադարեցնում է ելույթները Բելգիայի հավաքականում։

«Ցավը սրտումս հայտարարում եմ, որ ավարտում եմ միջազգային կարիերաս։ Ես միշտ ամեն ինչ արել եմ, որ օգնեմ հավաքականին։ Ցավոք, այդքանը բավարար չէ որոշ մարդկանց։

Այսօրվանից ես դառնում եմ Բելգիայի հավաքականի գլխավոր երկրպագուն»,- Ինստագրամի էջում գրել է Նաինգոլանը։

Նշենք, որ 30-ամյա կիսապաշտպանը տեղ չի գտել Բելգիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում և չի մասնակցի Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Բելգիացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն ասել էր, որ Նաինգոլանին չի հրավիրել միայն տակտիկական նկատառումներից ելնելով։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։