ԱԱ-2018․ Արգենտինայի հավաքականի վերջնական հայտացուցակը

21:10   21 մայիսի, 2018

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին հրապարակել է թիմի վերջնական հայտացուցակը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, հայտնում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Դարպասապահներ  Սերխիո Ռոմերո («Մանչեսթեր Յունայթեդ»), Վիլի Կաբալյերո («Չելսի»), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»)։

Պաշտպաններ Մարկոս Ռոխո («Մանչեսթեր Յունայթեդ»), Քրիստիան Անսալդի («Տորինո»), Ֆեդերիկո Ֆասիո («Ռոմա»), Նիկոլաս Օտամենդի («Մանչեսթեր Սիթի»), Մարկոս Ակունյա («Սպորտինգ»), Էդուարդո Սալվիո («Բեֆիկա»), Նիկոլաս Տալյաֆիկո («Այաքս»), Գաբրիել Մերկադո («Սևիլիա»)։

Կիսապաշտպաններ Մաքսիմիլիանո Մեսա («Ինդեպենդենտե»), Խավիեր Մասկերանո («Հեբեյ Չայնա Ֆորչուն»), Մանուել Լանսինի («Վեստ Հեմ»), Ջովանի Լո Սելսո, Անխել Դի Մարիա (երկուսն էլ ՊՍԺ), Լուկաս Բիգլյա («Միլան»), Էվեր Բանեգա Սևիլիա»), Քրիստիան Պավոն («Բոկա Խունիորս»)։

Հարձակվողներ Գոնսալո Իգուաին, Պաուլո Դիբալա (երկուսն էլ «Յուվենտուս»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»)։

ԱԱ-2018-ի խմբային փուլում Արգենտինայի մրցակիցները կլինեն Իսլանդիան, Խորվաթիան և Նիգերիան։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.