Մովսիսյանին դուր է գալիս «Յուրգորդենը», նրան գովել է խաղընկերը

18:15   21 մայիսի, 2018

«Յուրգորդենի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը վնասվածք էր ստացել Շվեդիայի առաջնության 9-րդ տուրում, չի միանա Հայաստանի ազգային հավաքանին։

«Յուրգորդենի» հաջորդ մրցակիցը  «Գյոտեբորգն» է, հանդիումը կայանալու է մայիսի 24-ին:

Յուրա Մովսիսյանը պատմել է «Յուրգորդենում» իր ելույթների և ստացած վնասվածքի մասին։

«Ես հարված ստացա ծնկիս, ինչի պատճառով չկարողացա շարունակել խաղը։ Կարևորը՝ մենք հաղթեցինք։ Ուրախ եմ, որ մարզիչը ինձ ընդգրկել էր մեկնարկային կազմում։ Ցավում եմ, որ ամեն ինչ այդպես դասավորվեց։

Ամեն խաղը նոր հնարավորություն է։ Ինձ խաղային փորձ է պետք, որպեսզի անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերեմ։ Մենք լավ թիմ ունենք։ Հուսով եմ՝ ավելի շատ խաղաժամանակ կստանամ։

Ցանկանում եմ «Յուրգորդենում» մնալ, սակայն դեռ վաղ է մտածել այդ մասին։ Վարձակալական պայմանագիրս ավարտվում է օգոստոսին»,- Մովսիսյանի խոսքն է փոխանցում expressen.se-ն։

Հայ հարձակվողին գովել է Շվեդիայի հավաքականի նախկին խաղացող Յոնաս Օլսոնը։

«Մովսիսյանի գործողություններից երևում է, որ նա լավ դպրոց է անցել, ինչի արդյունքում շատ վտանգավոր է մրցակցի տուգանային հրապարակում։ Վերջին շրջանում նա զրկված էր խաղաժամանակից, նրան ժամանակ է հարկավոր։ Յուրան՝ շատ խելացի հարձակվող է։ Նա յուրահատկություն ունի, որը չկա մյուսների մոտ»,- նշել է «Յուրգորդենի» 35-ամյա պաշտպանը։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։