Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

15:51   21 մայիսի, 2018

Սամբոյի Հայաստանի հավաքականը 6 մեդալ է նվաճել մայիսի 18-ից 20-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացված Եվրոպայի առաջնությունում, որին մասնակցել են 26 երկրների ավելի քան 300 մարզիկներ: 

Վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն է դարձել 52 կգ քաշային կարգում: Մարզական սամբոյի մրցաշարում վանաձորցի Արսեն Ղազարյանը բրոնզե մեդալի է արժանացել 74 կգ քաշային կարգում:

Մարտական սամբոյի մրցաշարում Գրիգոր Մխիթարյանը (52 կգ, Գյումրի), Մխիթար Մխիթարյանը (57 կգ, Սպիտակ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ, Եղվարդ) եւ Դավիթ Պետրոսյանը (82 կգ, Արցախ) դարձան բրոնզե մեդալակիրներ, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։