Մեսին 5-րդ անգամ արժանացավ եվրոպական մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկին»

09:30   21 մայիսի, 2018

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 2017/18թթ. մրցաշրջանի արդյունքներով արժանացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին, որը շնորհվում է եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուին:

Իսպանիայի ավարտված առաջնությունում 30-ամյա Մեսին 36 խաղում խփեց 34 գոլ եւ հավաքեց 68 միավոր: Նա 4 միավոր գերազանցեց անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին, որը Պրեմյեր լիգայի 36 խաղերում դարձել է 32 գոլի հեղինակ: Լավագույն եռյակը եզրափակեց Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը խփել է 30 գոլ (37 խաղում):

Լիոնել Մեսին մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկին» արժանանում է 5-րդ անգամ:

Եվրոպայի թոփ-5 առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) մեկ գոլը գնահատվում է 2 բալով: Միավորների հաշվարկը կատարվում է ըստ ազգային առաջնությունների վարկանիշի:

Մրցաշրջան-2017/18-ի «Ոսկե խաղակոշիկ»

1. Լիոնել Մեսի («Բարսելոնա») - 34 գոլ (68 միավոր)

2. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») - 32 (64)

3. Հարի Քեյն («Տոտենհեմ») - 30 (60)

4. Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա») - 29 (58)

5. Չիրո Իմոբիլե («Լացիո») - 29 (58)

6. Մաուրո Իկարդի («Ինտեր») - 29 (58)

7. Էդինսոն Կավանի (ՊՍԺ) - 28 (56)

8. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») - 26 (52)

9. Ժոնաս («Բենֆիկա») - 34 (51)

10. Լուիս Սուարես («Բարսելոնա») - 25 (50)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։