Ֆուտբոլի Իսպանիայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկու դարձավ Լիոնել Մեսին: «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվողը Պրիմերայի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին արժանացավ 34 գոլով: 30-ամյա Մեսին Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ երկրորդ տարին անընդմեջ: Նախորդ մրցաշրջանում նա խփել էր 37 գոլ:
Ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղը գրավեց Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը խփեց 26 գոլ: «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը 25 գոլով գրավեց երրորդ տեղը, իսկ չորրորդ տեղում հայտնվեց Վիգոյի «Սելտայի» ներկայացուցիչ Յագո Ասպասը՝ 22 գոլ:
Իտալիայի ավարտված առաջնությունն ունեցավ 2 լավագույն ռմբարկու: «Ինտերի» ավագ Մաուրո Իկարդին ու «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն A Սերիայի այս մրցաշրջանում դարձան 29-ական գոլի հեղինակ: Ռմբարկուների ցուցակում երրորդ տեղը զբաղեցրեց Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, որը խփեց 22 գոլ:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։