«Ենիսեյը» Արթուր Սարկիսովի հետ նվաճեց Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր

00:18   21 մայիսի, 2018

Կրասնոյարսկի «Ենիսեյը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Ռուսաստանի ուժեղագույնների լիգայի ուղեգիր:

Պրեմիեր լիգայի ուղեգրի համար անցումային պատասխան խաղում Դմիտրի Ալենիչեւի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 3:4 հաշվով պարտվեց Մախաչկալայի «Անժիին», որին առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել էր Արթուր Սարկիսովի գոլի ու վաստակած 11 մետրանոցի օգնությամբ: Մախաչկալայում կայացած պատասխան խաղում Հայաստանի հավաքականի հարձակվողը փոխարինման դուրս եկավ 52-րդ րոպեին եւ 11 մետրանոց հարված վաստակեց վերջնամասում:

Պերմի «Ամկարը» երկրորդ խաղում եւս հաղթեց «Տամբովին (1:0) եւ պահպանեց տեղը Պրեմիեր լիգայում:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգրի համար անցումային փուլ, պատասխան խաղեր

«Անժի» - «Ենիսեյ»՝ 4:3 (առաջին խաղ՝ 0:3)

Կվադվո Պոկու, 45+2, Ամուր Կալմիկով, 72, Վլադիմիր Պոլույախտով, 74, 90+4 – Մարկո Օբրադովիչ, 15, Մաքսիմ Սեմակին, 17, Սերդար Սերդերով, 84 (11մ) 

«Տամբով» - «Ամկար»՝ 0:1 (առաջին խաղ՝ 0:2)

Միխայիլ Կոստյուկով, 38



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։