Մեսին զանգել է Գրիզմանին

20:08   20 մայիսի, 2018

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին ակումբին օգնում է Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխության հարցում։

As-ի համաձայն՝ Մեսին զանգել է Գրիզմանին՝ նրա հետ անձամբ զրուցելու համար: Արգենտինացի հարձակվողը նշել է, որ «Բարսելոնայի» առաջատարներն ուրախ կլինեն ֆրանսիացուն տեսնել իրենց թիմում:

Diario Sport-ն էլ գրում է, որ «Բարսելոնան» ու 27-ամյա Գրիզմանը պայմանավորվել են 5 տարվա պայմանագիր կնքելու վերաբերյալ: Կատալոնական ակումբում ֆրանսիացի հարձակվողի տարեկան աշխատավարձը կկազմի 15 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը 2014-ին «Ռեալ Սոսյեդադից» է տեղափոխվել «Աթլետիկո», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականի ամառը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։