MMA. Դավիթ Խաչատրյանի պարտությունը նոկաուտով

11:58   20 մայիսի, 2018

Fight Nights Global-ի կազմակերպած խառը մենամարտերի մրցաշարի գլխավոր մենամարտում Հայաստանը ներկայացնող Դավիթ Խաչատրյանը (24-4-0) նոկաուտով պարտվել էր իռլանդացի Պիտեր Կուիլիին (11-4-1)։ Կիասածանր քաշային կարգի մենամարտն ավարտվել էր առաջին ռաունդի վերջնամասում: Գրանցվել էր տեխնիկական նոկաուտ:

Հիշեցնենք, որ Ռոստովի «КСК Экспресс» արենայում կայացած մրցաշարին մասնակցել էր նաեւ Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, որը նոկաուտով հաղթել էր իրանցի Ալի Յուսեֆիին: Դա հայ ըմբիշի առաջին մենամարտն էր MMA-ում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։