«Չելսին» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ նվաճեց Անգլիայի գավաթը (տեսանյութ)

22:07   19 մայիսի, 2018

Լոնդոնի «Չելսին» նվաճեց Անգլիայի գավաթը: «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը մրցեց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարած «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Հաղթական եղավ 22-րդ րոպեին «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան  Էդեն Ազարի դիպուկ իրացրած 11 մետրանոցը՝ 1:0 (տեսանյութ):

«Չելսին» 8-րդ անգամ է նվաճում այս տիտղոսը:

Անգլիայի Գավաթ, եզրափակիչ

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:0

Էդեն Ազար, 22, 11մ

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։