MMA. Միհրան Հարությունյանի նորամուտը հաղթական էր

21:44   19 մայիսի, 2018

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Ռոստովի «КСК Экспресс» արենայում նորամուտը խառը մենամարտերում նշեց հաղթանակով:

Միհրան Հարությունյանի մրցակիցը իրանցի Ալի Յուսեֆին էր, որը խառը մենամարտերում արդեն անցկացրել էր 9 մենամարտը՝ 6 հաղթանակով եւ 3 պարտությունով:

Միհրան Հարությունյանը հաղթանակ տարավ ժամանակից շուտ: Առաջին ռաունդում Միհրանը գեղեցիկ հնարքով գցում կատարեց մրցակցին եւ մինչեւ ռաունդի ավարտը հարվածաշարերով առավելության հասավ։ Երկրորդ ռաունդի մեկնարկում կրկին մրցակցին հարվածելու հնարավորություն չտվեց։ Րոպեներ անց Ալի Յուսեֆին մենամարտը կանցնեցնելու ժեստ արեց, հրաժարվելով հետագա պայքարից

«Շնորհակալություն Աստծուն եւ իմ թիմին: Այս հաղթանակը Հայաստանինն է: Շնորհավորում եմ բոլորիս: Զգում էի նաեւ երկրպագուների աջակցությունը»,- ասել է Միհրան Հարությունյանը NEWS.am Sport-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.