Մոսկվայի «Արարատը» հանդես կգա Հայաստանում

18:28   18 մայիսի, 2018

Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը, որը հաղթել է Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտու մրցաշարում, չի պատրաստվում հանդես գալ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում։

Մոսկովյան ակումբի ղեկավարները որոշել են դադարեցնել ռուսական նախագիծը և այն իրագործել Երևանի «Ավան-Ակադեմիայում», որն անվանափոխվել է «Արարարատ-Մոսկվա», հայտնում է matchtv.ru-ն։

Հիշեցնենք, որ Երևանի «Արարատ-Մոսկվան» Հայաստանի Բարձրագույն խմբի 2018/19 առաջնության արտոնագիր է ստացել։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։