11:40 18 մայիսի, 2018«Իսլամական պետությունը» ահաբեկչական գործողություններով սպառնացել է 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակիցներին:
Ահաբեկչական խմբավորումը խոստացել է արյունով լցնել ֆուտբոլային դաշտերը՝ հրապարակելով պաստառ, որի վրա պատկերված են «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Պաստառի վրա հետեւյալ գրառումն է. «Հաղթանակը կլինի մերը»:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.