Պիզելին և Հովհաննիսյանը՝ խորհրդանշական հավաքականում, Մարկոսի գոլերը՝ լավագույնների թվում (ֆոտո)

17:20   17 մայիսի, 2018

Ղազախական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքի վարկածով, Հայաստանի հավաքականի ֆուտոլիստներ Մարկոս Պիզելին («Ակտոբե») և Կամո Հովհաննիսյաը («Ժետիսու») ընդգրկվել են Ղախաստանի առաջնության 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

Միևնույն ժամանակ, 33-ամյա Պիզելիի «Ակժայիկի» դարպասը խփած 2 գոլերը հավակնում են 10-րդ տուրում լավագույնը ճանաչվելուն։

«Պիզելիի ակտիվությունը  այն կարևոր հանգամանքն է, որի օգնությամբ «Ակտոբեն» կարող է խաղի սկզբից մինչև վերջ հույս դնել հարձակման վրա։  Խփած գնդակներ, գոլային փոխանցում և հիանալի խաղ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի կատարմամբ։ Կամո Հովհաննիսյանն էլ աչքի ընկավ 2 գոլային փոխանցմամբ և վաստակեց 11-մետրանոց»,- գրում է pflk.kz-ն։

Հիշեցնենք, որ «Օրդաբասի»(4:2) հետ խաղում 2 գոլային փոխանցում կատարած և 11-մետրոնց վաստակած Կամո Հովհաննիսյանը ընդգրկվել էր նաև sports.kz-ի տուրի խորհրդանշական հավաքականում։

 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։