Գրիզմանը 5-րդ ֆուտբոլիստն է, որը դուբլի հեղինակ է դառնում Եվրոպայի լիգայի եզրափակիչում

01:23   17 մայիսի, 2018

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որը Եվրոպայի լիգայի եզրափակիչում 2 անգամ գրավեց «Մարսելի» դարպասը, դարձավ 5-րդ ֆուտբոլիստը, որին հաջողվեց դուբլ ձևակերպել Եվրոպայում նշանակությամբ 2-րդ ակումբային մրցաշարի վճռորոշ խաղում։

Նախկինում 2-ական անգամ աչքի էին ընկել Դիեգո Ֆորլանը («Աթլետիկո», 2010), Ռադամել Ֆալկաոն («Աթլետիկո», 2012), Կարլոս Բական («Սևիլիա», 2015) և Կոկե Մորենոն («Սևիլիա», 2016)։

Գրիզմանը առաջին ֆրանսիացին է, որին հաջողվեց դուբլի հեղինակ դառնալ ՈւԵՖԱ-ի (Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա, ՈւԵՖԱ-ի գավաթ) հովանու ներքո անցկացվող ակումբային մրցաշարի եզրափակիչում։

27-ամյա Գրիզմանը 3-րդ ֆրանսիացին է, որը գոլի հեղինակ է դառնում Եվրոպայի լիգայի եզրափակիչում։ Կևին Գամեյրոն («Սևիլիա», 2016) և Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ», 2017) ևս աչքի ընկել են դիպուկությամբ ։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Աթլետիկոն» 3-րդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը։ Դիեգո Սիմեոնեի թիմը եզրափակիչում 3։0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Մարսելին»

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։